HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Պետական պաշտոն զբաղեցնողներն ու նրանց ընտանիքի անդամները սոցփաթեթով կկարողանան մարզա-առողջարարական համալիրներ հաճախել

Պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք և նրանց ընտանիքի անդամները սոցփաթեթի շրջանակում կարող են օգտվել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարել: Որոշումն ընդունվեց գործադիրի սեպտեմբերի 16-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում:

Կառավարության որոշման հիմնավորմամբ՝ սոցփաթեթի ծառայություններն ավելանում են շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացման, պետական հատվածից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատման նպատակով:

Որոշման նախագիծը Կառավարությունը համարել է անհետաձգելի: Այն կքննարկվի նաև Ազգային ժողովում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter