HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրակտորի վարորդը ձերբակալվել է՝ անչափահաս աղջկան վրաերթի ենթարկելու կասկածանքով

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Մեղրի համայնքի 37-ամյա բնակիչը, նույն համայնքի Լեհվազ բնակավայրի միջնակարգ դպրոցի մերձակա ճանապարհին վարելով ՍՊ ընկերության «CLG-856» մակնիշի բարձիչ տրակտորը, վրաերթի է ենթարկել նշված գյուղի անչափահաս բնակչուհուն՝ ծնված 2015թ., որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: 

«Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, 37-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter