Ռումբի ահազանգ. «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը շրջափակված է
Ժամը 15.42-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում Երևանի Կենտրոն ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացուց (30-35 տարեկան տղամարդ, քաղաքային հեռախոսից, որի համարը հայտնի է) ահազանգի համաձայն «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցները և Պաշտպանության նախարարության սակրավորները:
Օդանավակայանի տարածքը շրջափակված է, իրականացվել է մարդկանց տարահանում: Ներկա պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել