HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին:

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել իր առաքելության շրջանակներում:

Մհեր Գրիգորյանը ՄԹ դեսպանին ներկայացրել է Կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները:

Դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետի հետ քննարկել է հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության հարթակի աշխատանքներին, Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին և տարածաշրջանային զարգացումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter