HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 16-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ:

Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության անունից ստորագրված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը:

Այցի ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է հարկային վարչարարության իրականացման նպատակով մշակված էլեկտրոնային ծառայությունները, որից հետո մտքեր են փոխանակվել համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են փորձի փոխանակման նպատակով ակտիվացնել շփումները նաև փորձագիտական մակարդակում:

Ռուսական կողմը ներկայացրել է նաև հարկային վարչարարության ոլորտում բջջային հավելվածների կիրառման փորձը ինքնազբաղ հարկ վճարողների հարկման համակարգում, որի ներդրումն էականորեն պարզեցրել է հարկ վճարող-հարկային մարմին փոխհարաբերությունները:

ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարը շեշտել են բարձր մակարդակի սերտ շփումների հաճախականության պահպանման կարևորությունը, որն էականորեն խթանում է փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter