HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ԱԷԿ-ը 55 տարեկան է

Սեպտեմբերի 17-ին Հայկական ԱԷԿ-ը տոնում է իր ծննդյան տարեդարձը: Ուղիղ 55 տարի առաջ Հայաստանի ԽՍՀ կառավարության նախաձեռնությամբ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի հետ համատեղ որոշում ընդունվեց Կովկասում առաջին ատոմակայանի կառուցման մասին:

«Ռոսատոմ» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր Հայկական ԱԷԿ-ը արտադրում է Հայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում է երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը: Կայանը որոշիչ դեր է խաղում Հայաստանում էներգետիկ ոլորտի և հանրապետության ողջ սոցիալ -տնտեսական կյանքի զարգացման գործում` զարգացնելով գիտությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները` մարդկանց կյանքի որակը բարելավելու համար:

«Հայկական ԱԷԿ-ի նախագիծը իր ժամանակին դարձավ իսկական գիտական ​​բեկում, և բոլոր մշակումներն ու գիտական ​​մոտեցումները այսօր ակտիվորեն օգտագործվում են համաշխարհային պրակտիկայում: ԱԷԿ-ում համակարգված աշխատանքներ են տարվում անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և իր պատմության ընթացքում կայանը լիովին ապացուցել է իր հուսալիությունը, - ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: - Ներկա պահին ատոմակայանի արդիականացման ծրագրի եզրափակիչ աշխատանքներ են տարվում, որպեսզի երկրորդ էներգաբլոկի շահագործումը երկարաձգվի մինչև 2026թ․: Շնորհավորում եմ բոլոր աշխատակիցներին, ովքեր զարգացրել և շարունակում են զարգացնել Հայկական ԱԷԿ-ը, ինչպես նաև գործընկերներին և ընկերներին, որոնց շնորհիվ այս ամենը հնարավոր դարձավ. բոլորիդ շնորհիվ մեր կայանը մեծ ապագա ունի»:

Արդիականացման շրջանակներում Հայկական ԱԷԿ-ում աշխատանքներ են տարվում ռեակտորային բաժանմունքում, իրականացվում է ռեակտորի գոտու վթարային հովացման համակարգի, բորի հանգույցի օդափոխման համակարգի և հուսալի սնուցման համակարգի արդիականացում: Ծրագրի ավարտը նախատեսվում է այս տարեվերջին, ինչը թույլ կտա բարձրացնել Հայկական ԱԷԿ-ի արտադրողականությունը և դրա հզորությունը հասցնել անվանական 440 ՄՎտ, ներկայիս 390 ՄՎտ-ի փոխարեն: Կայանն էլ ավելի անվտանգ կդառնա, և ակնկալվում է, որ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեն որոշում կկայացնի մինչև 2026 թվական գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ:

ՀԱԷԿ -ում արդիականացման աշխատանքների առանցքային կապալառուն է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն է, որը հանդիսանում է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մաս:

«Այսօր արդեն կարող ենք վստահաբար ասել, որ Հայկական ԱԷԿ-ը գտնվում է ծաղկման փուլում, արդիականացման աշխատանքներից հետո այն կլինի փաստացի նոր կայան, - նշել է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը: - Նախնական ստուգումների արդյունքում, «Ռոսատոմ» ձեռնարկությունների մասնագետների գնահատականներով և «Գիդրոպրես» ՄԿԲ-ի հաշվարկներով, Հայկական ԱԷԿ-ը կարող է շահագործվել մինչև 2036 թ: Վստահ եմ, որ Հայկական ատոմակայանը կշարունակի հուսալիորեն ապահովել անվտանգ էլեկտրաէներգիայով Հայաստանի բնակիչներին, և մենք դեռ կնշենք հետագա հոբելյաններ»:

ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարությամբ սահմանվել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ժամկետը մինչև 2036 թ: Այդ նպատակով «Ռոսատոմ» Պետկորպորացիան և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստեղծել են աշխատանքային խումբ, որը մշակում է Հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման հայեցակարգ, որը նախատեսվում է համաձայնեցնել մինչև այս տարեվերջ»,- նշված է Ընկերության հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter