HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀայՓոստը և Երևանի քաղաքապետարանը հայտարարել են նոր համագործակցության մեկնարկի մասին

ՀայՓոստը և Երևանի քաղաքապետարանը սկսել են նոր համագործակցություն, որով նախատեսվում է մայրաքաղաքի բնակիչների համար առաջարկել նոր ծառայություն:

ՀայՓոստ ընկերությունը տեղեկացնում է, որ այն հնարավորություն կտա հաճախորդներին ավելի հարմար և հասանելի եղանակով ՀայՓոստի փոստային բաժանմունքում տեղեկանալ հողի հարկի, գույքահարկի և աղբահանության վճարների բոլոր տարիների պարտքերի վերաբերյալ և կատարել վճարում:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «Համագործակցության այս ծրագրով մայրաքաղաքի բնակիչները, փոստային բաժանմունք գալով, կարող են իրականացնել հնարավորինս շատ գործարքներ, այդ թվում նաև հողի հարկի, գույքահարկի և աղբահանության վճարումները»։

Ի դեպ, մինչև 1000 դրամ աղբահանության վճարների համար միջնորդավճար չի գանձվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter