HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ելքով ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան տանող ուղեմասի վրա, «TOYOTA ALPHARD 2.4» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ZIL» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «TOYOTA ALPHARD 2.4»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter