
Ամբողջությամբ էլեկտրական Rolls-Royce ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը
Rolls-Royce ընկերությունն իրականացրել է իր Spirit of Innovation («Նորարարության ոգի») էլեկտրական ինքնաթիռի առաջին փորձարկումները։ Այդ մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 15-ին ինքնաթիռը բարձրացել է Մեծ Բրիտանիայի օդ՝ թռիչք կատարելով Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչությանը պատկանող «Բոսքոմբ Դաուն» օդանավակայանից։ Թռիչքը տևել է մոտ 15 րոպե։
Ընկերությունում նշել են, որ առաջին թռիչքը նշանավորում է ինտենսիվ թռիչքային փորձարկումների փուլի սկիզբը, որի ընթացքում ընկերության մասնագետները տեղեկություններ կհավաքեն մարտկոցների աշխատանքի և շարժիչների համակարգի վերաբերյալ։
Ինքնաթիռի շարժիչի հզորությունը կազմում է 400 կՎտ։ Այն մոտավորապես հավասար է 544 ձիաուժի։ Ընկերությունը կարծում է, որ Spirit of Innovation-ը կկարողանա զարգացնել մինչև 480 կիլոմետր/ժամ արագություն։
Լուսանկարը՝ Rolls-Royce ընկերության
Մեկնաբանել