HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները

Սեպտեմբերի 16-ից մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները։ 

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՕՊ կենտրոնական ենթակայության N զորամասի ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրից, բացազատվել են դաշտային պայմաններում և ՀՕՊ միջոցներն ու տեխնիկան բերել մարտական վիճակի։

«Անցկացվել են համալիր պարապմունքներ անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մասնագիտական կարողությունները ստուգելու, ինչպես նաև տեսական գիտելիքները կատարելագործելու նպատակով։

ՀՕՊ մարզումները շարունակվելու են․ տեսական պարապմունքներին հաջորդելու են գործնական վարժանքները»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter