HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսի 1011 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 093 դեպք, որոնցից 235 599-ն` առողջացած, 5117-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 646 018 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7018 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1011 նոր դեպք:

Կա 569 առողջացած, 16 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1187 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter