HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Էրդողանը սեպտեմբերի վերջին կհանդիպեն Սոչիում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի վերջին կհանդիպեն Սոչիում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրք պաշտոնյաներին։ Վերջինիս տվյալներով՝ քննարկման հիմնական թեման կդառնա սիրիական Իդլիբում առկա իրավիճակը։ Ավելի վաղ, Թուրքիան հայտնել էր սեպտեմբերի 12-ին Իդլիբում իր երկու զինծառայողների մահվան մասին։ 

«Օրակարգի գլխավոր կետը Սիրիան է, մասնավորապես, Իդլիբը։ Իդլիբի հարցերով համաձայնագրի պայմանները (խմբ. 2020 թվականի մարտից հրադադարի ռեժիմի հաստատման մասին), ամբողջությամբ չեն իրականացվել»,- իր աղբյուրներից մեկի խոսքերը մեջբերում է Reuters-ը։ Նրանց խոսքերով՝ Էրդողանը Սոչի կժամանի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին մասնակցելու հետո, որը կկայանա սեպտեմբերի 21-27-ը Նյու Յորքում։ 

Դեռևս անհայտ է, թե արդյոք կողմերը կքննարկեն արցախյան հակամարտությունը։ Բացի այդ, թե’ Թուրքիան, և թե’ Ռուսաստանը պաշտոնապես չեն հաստատել հանդիպման մասին լուրը։ Նախորդ երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 13-ին Կրեմլում Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Կրեմլը նախապես չէր հայտնել հանդիպման մասին, իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ անվտանգությունից ելնելով չեն տեղեկացրել։ 

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter