HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը հանդիպել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

ԵՊՀ պատվիրակության արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը: 

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ այն նպատակները, որոնց իրագործման համար կազմակերպվել է այս այցելությունը, հաջողությամբ կիրականացվեն։

«Գիտեմ, որ ձեր նպատակներից են կրթության բնագավառում համագործակցության ամրապնդումը և օրակարգային ամենակարևոր խնդիրներից մեկը` բնակարանաշինությունը, որի ուղղությամբ էլ լավ նորություններ կան», - ասաց Արայիկ Հարությունյանը։

Հովհաննես Հովհաննիսյանը, փաստել է, որ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. նշանակվելուց հետո իր և իր թիմի նախաձեռնած առաջին քայլը «100 տուն Արցախում» նախագծին միանալն էր` այդպիսով փորձելով կոչ անել մյուս բուհերին և կազմակերպություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել Արցախի բնակարանաշինության և սոցիալական այլ խնդիրների լուծման գործում։

«Այս քայլով մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Արցախը պետք է ապրի, պետք է զորանա, և որ Արցախ-Հայաստան միասնությունն ու հայ ժողովրդի միասնականությունն այլընտրանք չունեն»,- ասաց Հ. Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ այցի ընթացքում ԵՊՀ պատվիրակությունն այցելել է նաև Արցախի պետական համալսարան և պատրաստ է էլ ավելի սերտացնել համագործակցությունը. «Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Արցախի զարգացման համար»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter