HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ալեն Սիմոնյանը կոչ է անում ընդդիմությանը պարգևավճարներից բացի այլ գումարներ գտնել և վերադարձնել բյուջե

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ աշխատակազմին և պատգամավորներին պարգևատրելու իր որոշմանը բացասաբար վերաբերող անձանց քննադատություններից չի վախենում: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խորհրդարանի խոսնակը:

Անկախության 30-ամյակի առթիվ խորհրդարանի նախագահը պարգևատրել է աշխատակազմին և պատգամավորներին, ինչպես հայտնի դարձավ ընդդիմադիր պատգամավորներից, գումարը միջինում շուրջ 400 հազար դրամ է եղել (խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահ, փոխնախագահ և ԱԺ ղեկավար կազմի աշխատավարձի դրույքաչափերն ավելին են. հեղ.): Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ հայտարարել են, որ այդ գումարից հրաժարվելու են. կամ պետբյուջե են փոխանցելու համ որևէ բարեգործական ծրագիր են իրականացնելու:

«Իմ որոշումն է եղել, անկախության 30-ամյակի առթիվ պետական համակարգի բոլոր աշխատակիցներն, իմ տեղեկություններով, ստանալու են այդ վճարը, և ես որոշում եմ կայացրել, որ ԱԺ աշխատակազմը և պատգամավորները նույնպես պետք է ստանան պարգևավճարները»,-ասաց նա:

Սիմոնյանի խոսքով` ընդդիմության քննադատություններից տեղյակ է, սակայն նա կոչ արեց գործընկերներին իրենց ներսում այլ գումարներ ևս գտնել և վերադարձնել բյուջե:

«Եթե ինչ-որ բան էին ուզում անել, վստահ եմ իրենց մեջ կկարողանան գտնել շատ գումարներ, օրինակ, ինչ-որ սահմանապահ գյուղում դպրոց վերանորոգելու համար: Եւ հերթական անգամ այդ որոշումը սակարկելը տեղին չեմ համարում: Իմ որոշումն է, քննադատություններից չեմ վախենում, համարում եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել»,-եզրափակեց նա:

Լուսանկարը` Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter