HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի վերսկսելու վիզաների ծառայությունների մատուցումը

COVID-19 համաճարակի պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի կարող վերսկսել վիզաների ծառայությունների մատուցումը:

Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքում։ Առաքելության տեսանկյունից առաջնային վիզաների կատեգորիաներում՝ ներառյալ սահամանափակ թվով այցեր կապված խնդրագրերի հիման վրա աշխատանքային վիզաների, ուսանողական վիզաների և այցելուների փոխանակման վիզաների հետ, մենք ներկայումս ապահովում ենք այնքան այցեր, որքան անվտանգության նկատառումները, տեղական պայմանները և ռեսուրսները թույլ են տալիս: Մենք հորդորում ենք բոլոր դիմողներին ուշադրություն դարձնել առկա սահմանափակումներին և հնարավորինս շուտ դիմել վիզաների համար: Այցերը կնշանակվեն համաձայն դիմողների գրանցման հերթականության։

Ոչ ներգաղթային վիզայի (մուտքի արտոնագրիվերաբերյալ թարմացումներ. 

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը գիտակցում է, որ շատ մարդիկ վճարել են վիզայի համար նախատեսված վճարը և դեռևս սպասում են հարցազրույցի օրվա նշանակման: Մենք ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի կարողանանք հնարավորինս արագ և անվտանգ վերսկսել վիզաների հետ կապված բոլոր ծառայությունների մատուցումը։ Վստահ եղեք, որ բոլոր նրանք, ովքեր հյուպատոսական ծառայությունների կասեցման հետևանքով չեն կարողացել նշանակել հարցազրույցի օր և/կամ ներկայանալ հարցազրույցի, կկարողանան օգտագործել իրենց վճարումը (հայտնի է որպես MRV վճար) մինչև 2022թ.-ի սեպտեմբերի 30-ը։ Խնդրում ենք հետևել այս կայքի թարմացումներին՝ վիզաներին առնչվող բոլոր ծառայությունների վերսկսման վերաբերյալ տեղեկություն ստանալու համար:

Անհետաձգելի հարցերով պայմանավորված ԱՄՆ կատարվելիք այցերի դեպքում հարցազրույցի նշանակման արտահերթ պայմանավորվածություն ձեռք բերելու համար տես՝ այստեղ։

COVID19 համավարակով պայմանավորված Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու սահմանափակումներին
առնչվող կարևոր տեղեկությունների համար տես՝ այստեղ։

Ոչ-ներգաղթային վիզայի դիմումների համարներ. ոչ-ներգաղթային վիզայի դիմումի համարների նոր գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տես՝ այստեղ: Վիզայի փաստաթղթերի համար սուրհանդակային ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ կայքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter