ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտը
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Ոստիկանության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցույթամբ սեպտեմբերի 18-ին մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը:
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Կենտորոնում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 6 դեպք: Այդ խախտման հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:
Վերահսկողությանը զուգահեռ տրանսպորտային մասնագետները հասարակական տրանսպորտի ուղևորներին և ուղևորափոխադրողներին նորից իրազեկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնները (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում) պահպանելու խիստ անհրաժեշտության մասին:
Տեսչական մարմինների վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա ոչ աշխատանքային օրերին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել