HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Արզնի գյուղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Դառգետ» գարեջրի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնի գյուղի 4-րդ այգեգործական զանգվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 17:17-ին: Այրվել են կայանած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան և 4000 քմ խոտածածկույթ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter