HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հայտնում է, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 07։30-ին, «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ ազգային պարկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, սահմանվել էր հերթապահություն։

ԱԻՆ-ից հայտնում են, որ «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Այրվել է մոտ 200 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter