HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ. Քասախի 2 բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհով երթևեկելիս հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱ) տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։

«ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter