HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալեքսեյ Օվերչուկ. «Հայաստանի տարածքով միջանցքի հարց չի քննարկվում»

Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման հարց, որն իրար կկապի Ադրբեջանն ու Նախիջևանը, չի քննարկվում։ Այս մասին Երևանում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

«Ո՛չ, չի քննարկվում։ Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։ 

Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության մեծացմանը։ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը շարունակվում է։

Կողմերը միտված են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Ապաշրջափակումը, տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումն ու վերականգնումը թույլ կտա նոր հնարավորություններ ստեղծել ապրանքաշրջանառության ընդլայնման և ավելացման համար»,- նշել է ռուս պաշտոնյան։ 

Հիշեցնենք, որ նախօրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» (իր բառերով՝ «Նախիջևանյան միջանցքը») կարող է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

«Մի կողմից Փաշինյանը հայտարարում է, որ մտադիր չէ Նախիջևանյան միջանցք տրամադրել, մյուս կողմից նշում, որ ուզում է ինձ հետ հանդիպել։ Եթե նա ուզում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, պետք է դրական քայլեր ձեռնարկի։ Թուրքիան բաց է բանակցությունների համար, սակայն հանդիպման կազմակերպման համար, զրուցակիցը պետք է ցուցաբերի դրական մոտեցում»,- նշել էր Թուրքիայի նախագահը։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter