HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ​ը

Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Նուրսուլթան Նազարբաևը նշել է.

«Վստահ եմ, որ երկար տարիների ավանդական ղազախա-հայկական համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա, հետագայում ավելի կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների։ Այս նշանակալից օրը, հարգելի Արմեն Վարդանի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ բարձր պետական պաշտոնում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter