HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սասուն Միքայելյան. «Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի»

Երկրապահ կամավորականների միության նախագահ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը Վազգեն Սարգսյանին քննադատողներին և մասնավորապես իշխող ուժի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին խորհուրդ է տալից հայացք ուղղել վերջինիս անցած ճանապարհին:

«Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի, մարդ պետք է իր անցած ուղին, ճանապարհը, Արցախյան առաջին ազատամարտից սկսած հայացք գցի, նոր Վազգեն Սարգսյանից խոսի: Վազգեն Սագսյանը այն մարդն է, որ ազատագրեց 8000 քառ. կմ տարածք, ամբողջ ազգովի ենք ազատագրել, բայց ինքը կարողացավ համախմբել բոլորին»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Միքայելյանը:

Սասուն Միքայելյանի խոսքով՝ նահատակները զոհվել են անկախության համար, հետևաբար երկիրը չի կարող անկախության օրը չնշել:

«Եթե չնշենք, այսինքն հանձնվել ենք, անկախություն չկա, մենք պետք է նշենք՝ ի փառս զոհված տղերքի»,- ասաց նա՝ պնդելով, որ անկախ ամեն ինչից պարտավոր եք տոնել այս օրը՝ աշխարհին ցուց տալու, որ ամուր կանգնած ենք:

Միքայելյանը համաձայնեց, որ երկրի անվտանգությանը սպառնացող մարտահրավերներ կան:

«Ես՝ որպես ԵԿՄ նախագահ, իմ գործն եմ անում, հզորացնում եմ, համալրում երիտասարդներով, որ ոտնձգություն լինի սահմանների նկատմամբ, կանգնենք բանակի կողքին»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter