HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։ Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամբողջ հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ:

Անցած երեսուն տարիներին Ձեր երկիրը հասարակական-քաղաքական կյանքի արդիականացման, քաղաքացիների կյանքի որակի բարելավման ու բարեկեցության մակարդակի բարձրացմանն ուղղված լայնածավալ բարեփոխումների իրականացման գործում հասել է ծանրակշիռ արդյունքների:

Ղազախստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը, բարեկամական կապերն ամուր հիմք են՝ բազմակողմ հարաբերությունների զարգացման համար: Վստահ եմ՝ համատեղ ուժերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-ղազախական համագործակցությանը, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների շրջանակում՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter