
5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սմբատ Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Վոլոդյայի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է հրամանագրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել