
ՀՀ պետական պարգևներ՝ նախագահի հրամանագրով
Նախագահի հրամանագրով ՀՀ պետական պարգևներով են պարգևատրվել Արմեն Բալդրյանը և Արմեն Մարտիրոսյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Արմեն Սերյոժայի ԲԱԼԴՐՅԱՆԻՆ՝ «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:
Երախտագիտության մեդալով՝ Արմեն Աքիլեսի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ «Անտարես» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար»,- ասված է հրամանագրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել