«Մուշ-2» թաղամասը կկապվի Գյումրու հետ
Գյումրի քաղաքի «Մուշ-2» նորակառույց թաղամասը Բուլվարային փողոցին միացնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով կառավարությունը Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թ. տրամադրած պետական վարկի միջոցների հաշվին Շիրակի մարզպետարանին հատկացրել է 500 մլն դրամ։
«Մուշ թաղամասը կտրված է քաղաքից, և չափազանց կարևոր է, որ նորմալ ճանապարհով կապվի Գյումրու հետ,- ասել է վարչապետը։- Մենք հատկացնում ենք այս միջոցները, որպեսզի հնարավորին չափ արագ այդ ճանապարհը կառուցվի, որովհետև մայիսից ամբողջությամբ արդեն բնակարանները շահագործման կհանձնվեն, և բնակիչների համար մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք քաղաքի հետ կապ կապահովեն»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել