
Գրանցվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք. մահացել է 20 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 273-ով՝ ընդհանուր կազմելով 254 709: Նախօրեին կատարվել է 4138 թեստավորում (ընդհանուր՝ 1 664 154): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 20 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 5181 է:
Առողջացել է ևս 295 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 237 263-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 072 քաղաքացի:
Մինչև օրս արձանագրվել է մահվան 1193 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել