
Red Wings ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից
Red Wings ավիաընկերությունը հոկտեմբեր ամսվանից սկսում է չվերթեր իրականացնել նաև Դոնի Ռոստով-Երևան-Դոնի Ռոստով, Կրասնոդար-Երևան-Կրասնոդար և Սամարա-Երևան-Սամարա երթուղիներով: Այս մասին հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։
Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:
Դոնի Ռոստով-Երևան-Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի:
Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի:
Սամարա-Երևան-Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբրի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Լուսանկարը՝ Виктор Карасев | Фотобанк Лори
Մեկնաբանել