HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասընթաց լրագրողների համար՝ «Ընտրությունների լուսաբանման հմտություններ» թեմայով

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն «Ընտրություններ բոլորի համար 2021-տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի շրջանակներում լրագրողների համար կազմակերպում է երկօրյա դասընթաց՝ «Ընտրությունների լուսաբանման հմտություններ» թեմայով: 

Դասընթացի նպատակն է՝ լրագրողներին ծանոթացնել ՀՀ ՏԻՄ նոր ընտրակարգին, վերապատրաստել նրանց առաջիկա ՏԻՄ ընտրությունները լուսաբանելու համար:

Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել լրագրողներ, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներ՝ լրացնելով հետևյալ հայտը: Խրախուսվում է մարզային լրագրողների մասնակցությունը: Հայտերն ընդունվում են մինչեւ սեպեմբերի 27-ը: 

Դասընթացը կվարեն «Հետքի» փորձառու լրագրողներ և հրավիրյալ մասնագետներ՝ մասնակիցներին փոխանցելով պրակտիկ հմտություններ և նախորդ տարիների ընտրությունները լուսաբանելու իրենց փորձը:

Դասընթացին մասնակցած լրագրողները «Հետքի» համար կլուսաբանեն առաջիկա ՏԻՄ ընտրությունները:

Դասընթացը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 1-2-ը: 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով և լրացնել հայտը։

EU.png (55 KB) «Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter