HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Թաղավարդ գյուղի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 անչափահասի, այնուհետև ինքնասպան եղել

2021թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Արցախի Հանրապետության (ԱՀ) Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 1987թ. ծնված բնակիչ Վահագ Վլադիկի Առաքելյանն իրեն պատկանող Volkswagen golf մակնիշի ավտոմեքենայով Մարտունու շրջանի Թաղավարդ-Կարմիր Շուկա ավտոճանապարհին խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները վրաերթի է ենթարկել նույն շրջանի Կարմիր Շուկա համայնքի երեք անչափահաս բնակիչների՝ վերջիններիս պատճառելով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։

Այնուհետև, ըստ Քննչական կոմիտեի, իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակը նույն ավտոմեքենայում պայթեցնելուց հետո բախվել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 1976թ. ծնված բնակչին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենային: Դրանից հետո, Վ.Վ.Առաքելյանը թողնելով դեպքի վայրը, դիմել է փախուստի և Թաղավարդ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի կամրջից շուրջ 350 մետր հեռավորությամբ հոսող գետում՝ աճած ծառից գոտիով կախվելու եղանակով ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության քննիչը:

ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով, ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter