HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, Քաջարան քաղաքի 60–ամյա բնակիչը վարելով Toyota Rav 4 մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ավտոճանապարհի հանդիպակաց գոտի, հարվածել բետոնյա արգելապատնեշին ու գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր

Կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն

Քննչական կոմիտեն միջոցներ է  ձեռնարկում՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter