
ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում կորոնավիրուսից մահացության և հիվանդացությունների թվի կրճատման մասին
COVID-19-ով վարակման դեպքերի թիվը, որոնց վերաբերյալ տվյալները ստանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ողջ աշխարհում կրճատվել է։ Նախորդ շաբաթ ԱՀԿ-ն գրանցել է կորոնավիրուսով վարակման 3,67 միլիոն դեպք, ինչը 9 %-ով ավելի ցածր է, քան նախորդ յոթ օրերին։ Այդպիսի տվյալներ ԱՀԿ-ն հրապարակել է սեպտեմբերի 21-ի երեկոյան։
Մինչ այդ՝ հունիսի սկզբից, միջազգային ցուցանիշները անընդհատ աճում էին՝ առավելագույն ցուցանիշին հասնելով օգոստոսին։ Ցուցանիշների կրճատումը գրանցվել է գրեթե բոլոր մայրցամաքներում։ Միայն Աֆրիկայում նոր դեպքերի թիվը փոքր-ինչ աճ է գրանցել։ Նոր դեպքերի թիվն էականորեն նվազել է Արևելյան Միջերկրականում և Հարավ-արևելյան Ասիայում։
Աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները, ի տարբերություն նախորդ շաբաթվա, կրճատվել են 7 տոկոսով։ Այս միտման վերաբերյալ ԱՀԿ-ն իր վիճակագրական զեկույցում որևէ բացատրություն չի տվել։ Նախորդ շաբաթվա ընթացքում մահվան դեպքերն ամենաշատը գրանցվել են ԱՄՆ-ում (12 896), Ռուսաստանում (5 469), Բրազիլիայում (3 727) և Մեքսիկայում (3 689)։
Լուսանկարը՝ REUTERS/Susana Vera
Մեկնաբանել