HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը Լեհաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Արցախի հարցը

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասսամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում նախարարները քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործըներության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ինչպես նաև Արևելյան գործընկերության՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել Լեհաստանի գալիք ԵԱՀԿ նախագահության ձևաչափում համագործակցության վերաբերյալ։ Նախարար Ռաուն համառոտ ներկայացրել է լեհական նախագահության ընդհանուր առաջնահերթությունները։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ առանձնահատուկ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրամայականը:

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, և այդ հարցում միջազգային համապատախան կառույցների ներգրավման հարցին:

Երկուստեք վստահություն է հայտնվել, որ անհրաժեշտ է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ համակարտության խաղաղ կարգավորման գործընթացը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter