HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովենիայի արտգործնախարարին

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ այդ առումով ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում կա մեծ, սակայն դեռևս չիրացված ներուժ:

Ըստ տարածված հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները՝ ԵՄ խորհրդում Սլովենիայի նախագահության ստանձման համատեքստում: Կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակներում՝ ներառականության և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության հետագա ամրապնդումը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր։ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter