HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռ. Բադասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրենին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։

ՊԵԿ նախագահը մաքսային ոլորտում նախանշվող համապարփակ բարեփոխումների համատեքստում ներկայացրել է հիմնական առանցքային դրույթները: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի շրջանակում մաքսային բարեփոխումներին աջակցմանը, մասնավորապես, ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից ապագա մաքսային ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանն ու ընտրության մեխանիզմների ներդրմանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի նորանշանակ տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին իր կողմից պատրաստակամություն է հայտնել ծրագրի գործունեության մանդատի շրջանակներում աջակցել ՊԵԿ-ում նախանշված բարեփոխումներին: 

Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից ՊԵԿ-ին տրամադրված աջակցության արդյունավետությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter