HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

Ալեն Սիմոնյանը դեսպանին տեղեկացրել է, որ Ազգային ժողովում ձեւավորվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը, իսկ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ԱԺ պատվիրակությունը ձեւավորման փուլում է:

Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ի կողմից տրամադրվող նշանակալի աջակցության համար (2,6 մլրդ եվրո)՝ շեշտելով, որ  այն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների:

ԵՄ դեսպանն իր խոսքում  մեծապես կարեւորել է 2021 թվականի՝ արդար եւ ժողովրդավարական  խորհրդարանական ընտրությունները:  Նա վերահաստատել է ԵՄ  շարունակական աջակցությունը հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:

Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ երկուստեք փաստելով, որ  հարցի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս համատեքստում քննարկվել են տարածաշրջանային կայունության  եւ անվտանգության ամրապնդման  հարցերը:  Անդրադարձ է եղել ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին:

Հանդիպման ավարտին երկուստեք կարեւորվել է խորհրդարանական ձեւաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter