HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արևիկ» ազգային պարկում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է մոտ 423 հա տարածք

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկում սեպտեմբերի 15-ին ժամը 13:34-ին հրդեհ էր բռնկվել, անմիջապես սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները: 

Սկզբնական օջախը գտնվում էր գրունտային ճանապարհից մոտ 5.5 կմ հեռավորության վրա և դժվարանցանելի էր: Հրդեհը մեծ արագությամբ տարածվել է, քանի որ այնտեղ աճել են գիհու նոսրանտառ, եղել են չորացած թփեր, կաղնու և թխկու չորացած ծառեր, բացի այդ, տարածքը սակավաջուր է, ինչպես նաև առկա են ուժեղ քամիներ: 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժեր, արագ արձագանքման խումբը, բոլոր մասնաճյուղերի աշխատակիցները, Մեղրիի «ՃՇՇՁ» աշխատակիցներ, N զորամասի զինծառայողներ, Մեղրիի համայնքապետարանի կոմունալ տնտեսության աշխատակիցներ,կամավոր քաղաքացիներ։

Ռելիեֆի անանցանելիության պատճառով տեխնիկա և լրացուցիչ միջոցներ հնարավոր չէր ներգրավել։

Սեպտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Սեպտեմբերի 20-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ուղղաթիռ: Սեպտեմբերի 20-ի արբանյակային մոնիթորինգի ունեցած տվյալներով այրվել է մոտ 423 հա տարածք: Այս պահի դրությամբ՝ առկա են ծխացող օջախներ: Հետագայում վնասի, տարածքի և աղբյուրի առաջացման վերաբերյալ ավելի մանրամասն կտեղեկացվի:

Այս պահին հրդեհի բռնկման տարածքում առկա են ծխացող օջախներ։ 

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակազմը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում տեղում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter