HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան լրացուցիչ մի քանի հազար զինծառայող է ուղարկել Սիրիա

Թուրքիան լրացուցիչ զորքեր է ուղարկել Սիրիայի հյուսիս-արևմուտք։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով թուրքական կառավարության իր աղբյուրներին։ Վերջինիս տվյալներով՝ ևս մի քանի հազար զինծառայողներ սիրիական կողմում կապահովեն երկու երկրների պետական սահման տանող ճանապարհները և Իդլիբում սիրիական ուժերի հարձակման դեպքում ստիպված կլինեն դիմակայել նրանց։ 

Իդլիբը Սիրիայի միակ շրջանն է, որի զգալի մասը մնում է զինված խմբավորումների վերահսկողության ներքո։ 2017 թվականին այնտեղ ստեղծվել է դեէսկալացիայի հյուսիսային գոտի, որտեղ տեղափոխվել են ծայրահեղականներ, որոնք հրաժարվում են զենքերը ցած դնել։ Պրովինցիայի տարածքում տեղակայված են թուրքական բանակի դիտակետեր։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ Սիրիայում առկա իրավիճակը կքննարկվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպման ժամանակ, որը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերի 29-ին, Ռուսաստանում։ 

Լուսանկարը՝ REUTERS/Rodi Said

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter