HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը սեպտեմբերի 23-ին իրականացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ 

«ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) տեսուչները համատեղ մշտադիտարկել են Մալաթիա-Սեբաստիայում ուղևորափոխադրում իրականացնող 80 տրանսպորտային միջոց։ Արդյունքում հայտնաբերված հակահամաճարակային կանոնների 16 խախտումները վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն, գերբեռնված երթևեկությանը։ Դրանց հիմքով վարչական արձանագրություններ են կազմվել։ 

Հանրային տրանսպորտի՝ օգոստոսի 19-ից վերսկսված տեսչական վերահսկողությունը կրում է պարբերական բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter