HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

5,5 մլն դրամի աշխատավարձ և պարգևավճար՝ արտերկրում դիվանագիտական ծառայություններ մատուցողների համար

«Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման շրջանակներում 2021թ. համար հաստատված ընդհանուր հատկացումներից նվազեցումների հաշվին 5 մլն 471 հազար դրամը Կառավարության որոշմամբ կուղղվի օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպմանը։ Որոշման նախագիծն ընդգրկված է վաղվա՝ սեպտեմբերի 24-ի նիստի օրակարգում։

Որոշման նախագծի 2-րդ կետով հայտնի չէ, թե ինչ է ընդունվելու։ Կառավարությունն այն համարել է հույժ գաղտնի։

Նախագծով՝ 4 մլն 208 հազար դրամ կհատկացվի դիվանագիտական ծառայություն մատուցողների աշխատավարձերին և հավելավճարներին, իսկ 1 մլն 262 հազար դրամը՝ պարգևատրումներին, դրամական խրախուսումներին և հատուկ վճարներին։

Նախատեսվում է ծրագրի հիման վրա արտաքին գործերի բնագավառում քաղաքականության մշակում, դիվանագիտական ծառայության կազմակերպում և ղեկավարում և hյուպատոսական ծառայությունների մատուցման իրականացում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter