Այս տարի Սեւանից ջրառը կկազմի 169 մլն խմ
Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգով սնվող ոռոգման համակարգերի իշխման գոտում գտնվող, ինչպես նաև Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով կառավարությունն այսօր որոշել է Սևանա լճից 2012 թ. ոռոգման շրջանում մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 169 մլն խորանարդ մետր։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել