HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկում է 441 համայնք միավորելու նախագիծը

Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի հետևանքով 441 համայնքի միավորմամբ ձևավորվելու է 37 համայնք:

Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և անդրադարձավ հնչող մտահոգություններին, թե արդյոք փակվելու՞ են համայնքապետարանները:

«Իհարկե չենք փակում: Բոլոր համայնքապետարաններում առնվազն 2 աշխատակից կլինի՝ մեկը վարչական ղեկավար, մյուսը՝ օպերատոր: Իսկ խոշոր համայնքներում կլինի 2-ից ավելի աշխատող, դա կորոշի համայնքապետն ու ավագանին»,- մանրամասնեց հիմնական զեկուցողը:

Սանոսյանը վստահեցրեց` միրավորման հետևանքով համայնքների բյուջեն ոչ միայն արդար, այլ նաև խելամիտ կբաշխվի:

Ինչ վերաբերում է նրան՝ արդյոք հետպատերազմյան վիճակում սահմանամերձ շրջաններում ճի՞շտ է խոշորացում անել, նախարարն ասաց. «Պատերազմը ցույց տվեց, որ պատերազմից առաջ արդեն իսկ խոշորացված մեր համայնքներն իրենց շատ լավ դրսևորվել են»:

Նախարարը որպես օրինակ մատնանշեց Ճամբարակ, Շողակաթ համայնքները:

Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը՝

Արագածոտնի մարզի Աշտարակ՝ Աշտարակ, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Դպրևանք, Լեռնարոտ, Կարբի, Կոշ, Ղազարավան, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Նոր Երզնկա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական, Օրգով (30),

Արագածոտնի մարզի Ապարան՝ Ապարան, Մելիքգյուղ (2),

Արագածոտնի մարզի Թալին՝ Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար (29),

Արագածոտնի մարզի Մեծաձոր՝ Մեծաձոր, Օթևան (2),

Արագածոտնի մարզի Արևուտ՝ Արևուտ, Դդմասար, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ (6),

Արարատի մարզի Արտաշատ՝ ք. Արտաշատ, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Հովտաշեն, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն (38),

Արարատի մարզի Արարատ՝ ք. Արարատ, գ․Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Ուրցալանջ (12),

Արարատի մարզի Մասիս՝ ք. Մասիս, Այնթապ, Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ (27),

Արարատի մարզի Վեդի՝ ք. Վեդի, Այգավան, Արալեզ, Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Եղեգնավան, Լուսաշող, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Ոսկետափ, Ուրցաձոր, Սիսավան, Վանաշեն, Տափերական, Փոքր Վեդի (17),

Արմավիրի մարզի Արմավիր՝ ք. Արմավիր, Այգեվան, Արաքս, Լենուղի, Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Մայիսյան, Մյասնիկյան, Նորավան, Սարդարապատ (11),

Արմավիրի մարզի Վաղարշապատ՝ ք. Էջմիածին, Ոսկեհատ (2),

Արմավիրի մարզի Մեծամոր՝ Մեծամոր, Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան (31),

Արմավիրի մարզի Բաղրամյան՝ Բաղրամյան, Արգինա, Արևադաշտ, Արտամետ, Բագարան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ (14),

Արմավիրի մարզի Արաքս՝ Ջրառատ, Ակնաշեն, Ապագա, Առատաշեն, Արաքս (Էջմիածնի շրջ.), Արտիմետ, Գայ, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Խորոնք, Հայկաշեն, Մեծամոր, Ջրարբի (13),

 Արմավիրի մարզի Խոյ՝ Գեղակերտ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան (17),

Արմավիրի մարզի Փարաքար՝ Փարաքար, Այգեկ, Արևաշատ, Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք (8),

Գեղարքունիքի մարզի Գավառ՝ Գավառ, Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան (12),

Գեղարքունիքի մարզի Մարտունի՝ ք. Մարտունի, Աստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ, Երանոս, Զոլաքար, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ծովինար, Ձորագյուղ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վերին Գետաշեն (17),

Գեղարքունիքի մարզի Սևան՝ Սևան, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր (11),

Գեղարքունիքի մարզի Վարդենիս՝ Վարդենիս, Ախպրաձոր, Ակունք, Գեղամասար, Գեղաքար, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կարճաղբյուր, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Նորակերտ, Վանևան, Տորֆավան (15),

Լոռու մարզի Վանաձոր՝ Վանաձոր, Գուգարք, Դարպաս, Շահումյան (4),

Լոռու մարզի Թումանյան՝ Թումանյան, Դսեղ, Չկալով (3),

Լոռու մարզի Սպիտակ՝ Սպիտակ, Արևաշող, Արջհովիտ, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր (21),

Լոռու մարզի Փամբակ՝ Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ, Մարգահովիտ, Հալավար, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ (15),

Կոտայքի մարզի Հրազդան՝ Հրազդան, Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի (5),

 Կոտայքի մարզի Աբովյան՝ Աբովյան, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի (11),

 Կոտայքի մարզի Նաիրի՝ Եղվարդ, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ (12),

Կոտայքի մարզի Ծաղկաձոր՝ Ծաղկաձոր, Մեղրաձոր, (2),

Կոտայքի մարզի Գառնի՝ Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան, Ողջաբերդ (6),

Շիրակի մարզի Արթիկ՝ Արթիկ, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ (24),

Շիրակի մարզի Ախուրյան՝ Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Առափի, Բայանդուր, Բենիամին, Գետք, Երազգավորս, Հայկավան, Ղարիբջանյան, Մարմաշեն, Ոսկեհասկ, (12),

Շիրակի մարզի Ամասիա՝ Ամասիա, Արփի (2),

Շիրակի մարզի Աշոցք՝ Աշոցք, Սարապատ (2),

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր՝ Եղեգնաձոր, Գլաձոր, Մալիշկա (3),

Վայոց ձորի մարզի Վայք՝ Վայք, Զառիթափ (2), բացի այդ՝ միավորվող համայնքին են միացվում Ջերմուկ համայնքի Կարմրաշեն և Հերհեր բնակավայրերը,

Վայոց ձորի մարզի Ջերմուկ՝ համայնքից անջատվում են Կարմրաշեն և Հերհեր բնակավայրերը,

Տավուշի մարզի Նոյեմբերյան՝ Նոյեմբերյան, Այրում, Կողբ (3):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter