HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

474.3 մլրդ դրամ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի (այդ թվում՝ Բարգուշատի թունելի) կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը Կառավարությունն այսօր սահմանեց որպես առաջնահերթություն:

Ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 474.3 մլրդ դրամ։

Ըստ որոշման հիմնավորման՝ առաջնահերթությունը պայմանավորված է նրանով, որ դրա իրականացումը հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի հարավային շրջանների անվտանգությունը, ապահովել ճանապարհային անվտանգության պահանջվող մակարդակը, նպաստել հարավային շրջանների (Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր) տնտեսական զարգացմանը և որպես արդյունք՝ նշված մարզերի բնակչության կենսամակարդակի բարելավմանը:

Նախատեսվում է իրականացնել 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատվածի, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ։

«Սրանով թևակոխում ենք Հյուսիս–հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ։ Հիմա արդեն մրցութային փաթեթներն ենք պատրաստելու և հայտարարելու ենք միջազգային մրցույթ, և հույս ունենք, որ 2022 թվականի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի»,- նախագծի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման համար մինչ օրս վարկային պայմանագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ), Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter