
Տարվա լավագույն 22 ուսուցիչ կպարգևատրվի 500 000 դրամով
Կառավարությունը Ուսուցչի օրվա առթիվ «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված 22 ուսուցչի կպարգևատրի յուրաքանչյուրին 500 000 դրամի չափով։ Որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում։
2020 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակներում ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել է 58 մանկավարժ դյուրակիր համակարգիչներով։
Նախարարությունը 2021 թվականի ուսուցչի օրվա առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին պարգևատրման շրջանակում «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին այս անգամ կտա դրամական պարգև:
Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ մանկավարժներին դյուրակիր համակարգիչներով պարգևատրման փոխարինումը դրամական պարգևով պայմանավորված է մանկավարժներին՝ սեփական աշխատանքի արդյունքում ձեռք բերած պարգևն առավել նպատակային և ըստ անհրաժեշտության տնօրինելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ։
Մեկնաբանել