HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ․ փորձ է արվել Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով հագուստ

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից բացահայտվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։  

ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ օրերս վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ավելացնելու եղանակով կազմակերպվում  է ՌԴ-ից Հայաստանի ներմուծել մեծ քանակությամբ հագուստ։ 

Պարզվել է, որ ռեզիդենտ բեռնափոխադրող ընկերության միջոցով Հայաստանի տարածք է ներմուծվել շուրջ 6.5 տոննա քաշով չօգտագործված հագուստ, կոշիկ և բջջային հեռախոսի աքսեսուարներ, սակայն բեռն ուղեկցող փաստաթղթերում դրանք ներկայացվել են որպես օգտագործված ապրանքներ՝ էականորեն ցածր հաշիվ-ապրանքագրային արժեքով և ձևակերպվել են 30 տարբեր ֆիզիկական անձանց անունով:

Ինչպես հայտնում է ՊԵԿ-ը, հիշյալ ֆիզիկական անձինք չեն հանդիսացել ներմուծված բեռի իրական շահառուներ, այլ ապրանքները փաստացի պատկանել են Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների և բեռը տարբեր ֆիզիկական անձանց անվամբ ձևակերպելու միջոցով փորձ է կատարվել խուսափել հարկային հսկողությունից և հարկային պարտավորությունների վճարումից: 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Ներմուծված ապրանքն առգրավվել է:

ԵՏՄ անդամ պետություններից ապրանքներ ներմուծող հարկ վճարողներին ՊԵԿ-ը  հորդորում է բարեխղճորեն հայտարարագրել հարկման բազաները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ դեպքում կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ: Կատարվում է հետաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չաձը հստակեցնելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter