HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Եղոյանն ու Արսեն Թորոսյանը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին

Սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը հանդիպում են ունեցել Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մակրոպուլոսի և Եվրոպական հարաբերությունների հատուկ մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։ 

Հանդիպման ընթացքում պատգամավորները խոսել են հայ և հույն ժողովուրդների պատմական ճակատագրերի նմանության մասին, անդրադարձել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական հարաբերություններին, որոնք էլ կանխորոշել են ներկա ռազմավարական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ ոլորտներում սերտ համագործակցությունը:

Խորհրդարանականները խոսել են նաև տարածաշրջանում առկա մարտահրավերների, տարածաշրջանային կայունության ապահովման շուրջ անելիքների, և այս համատեքստում` համագործակցության խորացման անհրաժեշտության մասին: Կողմերը նաև կարևորել են միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության շարունակականությունն ու խորհրդարանական կապերի հետագա զարգացումը: 

Հանձնաժողովի լրատվական բաժնից հայտնում են, որ պատգամավորներն Աթենքում են գտնվում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրակացնում են Հունաստանի և Իտալիայի խորհրդարանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter