HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկախության տոնի առթիվ Ալեն Սիմոնյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

Անկախության 30-ամյակի առթիվ Ալեն Սիմոնյանին շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության բաժնից։

«Թույլ տվեք արտահայտել իմ գոհունակությունը բարեկամության առթիվ, որը նշանավորում է մեր երկու ժողովուրդների միջև եղած հարաբերությունները: Իմ համոզմամբ՝ խորհրդարանների միջև փոխադարձ բաց համագործակցությունը և փորձի փոխանակումը կշարունակի զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների»,- նշված է Միլոշ Վիստրչիլի շնորհավորական ուղերձում: 

Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահ Տալանտ Մամիտովը շնորհավորական նամակում համոզմունք է հայտնել, որ բարեկամական հարաբերությունները և երկկողմ համագործակցությունը մեր երկրների ու խորհրդարանների միջև այսուհետ ևս կշարունակեն անշեղորեն զարգանալ ու ամրապնդվել:

«Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարգավաճում և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,-ասված է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում: 

Շնորհավորելով տոնի առթիվ և բարեմաղթանքներ հղելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր ուղերձում մասնավորապես ասել է. «ՀԱՊԿ անդամ պետություններում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը ՀԱՊԿ ԽՎ գործունեությունում, Կազմակերպության անդամ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը:

Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ-ում  նախագահության տարում Ազգային ժողովը կշարունակի ջանքեր գործադրել մեր Կազմակերպության դինամիկ զարգացման և գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ»:

ԱԺ լրատվականի հաղորդմամբ՝ խորհրդարանի ղեկավարին շնորհավորել են նաև Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter