HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան. «Կցանկանայի, որ նախքան նիստին ներկայանալը, դատախազն այցելեր պարոն Չարչյանին».

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, այժմ` Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կալանքի տակ մնալու ընթացքում վատացել է, նա ձեռք է բերել նոր հիվանդություններ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի այսօր հրատապ նիստ է հրավիրել` Չարչյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը քննարկելու համար:

Չարչյանը նիստին ներկա չէ` պայմանավորված առողջական վիճակով: Այսօրվա դատական նիստի ընթացքում Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին Չարչյանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացրեց, որոնք, ըստ պաշտպանի, հավաստում են առողջական վիճակի վատթարացումը:

«Արմեն Չարչյանի առողջական վիճակն իսկապես շատ վատ է: Ես կցանկանայի, որ նախքան նիստին ներկայանալը, դատախազն այցելեր պարոն Չարչյանին»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը` նշելով որ Չարչյանը սարքավորումներով է շնչում, գրեթե վեր չի կենում անկողնուց:

Պաշտպանը նաև կանխատեսեց որ դատախազը կառարկի իրենց միջնորդությանն ու կառաջարկի Չարչյանի առողջական վիճակը պարզելու համար փորձաքննություն նշանակել: Ալեքսանյանն ասում է` իրենց դրան սկզբունքորեն դեմ չեն դրան, վոտահ է, որ փորձաքննության եզրակացությամբ կհաստատվի, որ Չարչյանի հիվանդությունները պատժի կրման հետ անհամատեղելի են, սակայն փորձաքննությունը երկար կտևի, ու հավանականությունը մեծ է, որ այդ ընթացքում պրոֆեսորի առողջական վիճակն էլ ավելի կվատանա:

«Ես խնդրում եմ թույլ չտալ ուշացված արդարադատություն,- ասաց Ալեքսանյանը` բերելով Մանվել Գրիգորյանի օրինակը: Ալեքսանյանը հիշեցրեց, որ Գրիգորյանի պաշտպանները տևական ժամանակ բարձրաձայնում էին Գրիգորյանի առողջական վատ վիճակի մասին, սակայն դատարանները նրան ազատ չէին արձակում, իսկ երբ արդեն ազատ արձակեցին, որոշ ժամանակ անց նա մահացավ:

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից առաջ համացանցում հայտնվել է մի ձայնագրություն, որում Չարչյանը զրուցում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, հորդորում, խնդրում, պահանջում մասնակցել ընտրություններին։ Աշխատակիցների հետ զրուցող անձը, ով, ըստ ՀՔԾ-ի Չարչյանն է, բժշկական կենտրոնի աշխատակիցներին հայտնում է, որ ինքը հնարավորություն է ունենալու ճշտելու, թե ով է մասնակցել ընտրություններին և ով՝ ոչ։

Չարչյանը աշխատակիցներին ասում է, որ նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինությունը ոչ թե համարժեք, այլ ավելին՝ անհամարժեք վերաբերմունքի է արժանացնելու։ Այս դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, և Չարչյանը ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով արարք կատարելու կասկածանքով, ապա նրան նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Մինչ կալանավորման մեկամսյա ժամկետի լրանալը, Չարչյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործն ուղարկվել է դատարան, մակագրվել դատավոր Վահե Միսակյանին:

Վերջինս, քննելով Չարչյանի խափանման միջոցի հարցը, որոշոլ է նրան 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել, սակայն վերաքննիչ դատարանն այս որոշումը բեկանել ու Չարչյանին նորից կալանավորելու որոշում է կայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter