HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ ընտրված կալանավորումը վերահաստատվել է

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանը վերահաստատել է: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Գորիսում հնչած կրակոցների գործոց շուրջ երկու ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո Մելիքսեթ Պողոսյանի որդին ինքնակամ ներկայացել է քննչական կոմիտե: Հուլիսի 14-ին Գորիսի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Ակսել Բակունցի արձանի մոտ հնչած կրակոցների հետևանքով երկու անձ տեղափոխվել էր հիվանդանոց։

Միջադեպի մի կողմում եղել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին, իսկ մյուս կողմում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանն է: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն նա չի կալանավորվել, քանի որ գտնվելու վայրը հայտնի չէր: Երբ հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվում է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու հարցով վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացնում դատարան:

Դատարանը երեկ քննել և գիշերը հրապարակել է որոշում, որով Կարեն Պողոսյանի կալանավորոման որոշումը վերահաստատվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter