HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է պատերազմի զոհերին նվիրված հուշաքար

Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում տեղի են ունեցել 2020 թվականի հուլիսյան մարտական գործողություններին նվիրված Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի հերոսացած տղաների հիշատակին կառուցված հուշաքարերի բացման արարողություններ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Զորամասի հրամանատարի տեղակալը ներկայացրել է անմահացած զինծառայողներ Արթուր Մուրադյանի, Վահե Մելիքյանի, Սևակ Սերոբյանի, Մհեր Մանուչարյանի կյանքն ու մարտական ուղին, որից հետո Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը կատարել է Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման կարգը։

Զորամասի հրամանատար, գնդապետ Սարգիս Տիտանյանը, ում նախաձեռնությամբ էլ կառուցվել է Սուրբ Զորավոր մատուռը, իր երախտագիտությունն է հայտնել բոլոր աջակիցներին և այն զինծառայողներին, որոնք իրենց գործուն մասնակցությունն են ունեցել շինարարական աշխատանքներում։

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև զինծառայողներ և զոհվածների ծնողներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter